Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քվեարկեք՝ որոշելու խաչատրյանական մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողին

Քվեարկեք՝ որոշելու խաչատրյանական մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողին
11.06.2015 | 17:32

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում սահմանված է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը։ Այս անվանակարգում հնարավորություն է ընձեռվում մի քանի օր շարունակ քվեարկել եզրափակիչ փուլ անցած 5 մասնակիցներից ձեր նախընտրելի թեկնածուի օգտին։ Քվեարկել կարող եք մինչև հունիսի 14-ը www.akhic.am կայքի «Մասնակիցներ» բաժնում՝ սեղմելով ձեր նախընտրած թեկնածուի լուսանկարի վրա:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ